Չինական առաջատար մեդիա պորտալն անդրադարձել է Ռոբերտ Քոչարյանի մամուլի ասուլիսին
Հարավային Կովկասի իրադրաձությունները լուսաբանող չինական մեդիա պորտալն անդրադարձել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի մամուլի ասուլիսին: Փոխանցում է yerevan.today-ը։
Մասնավորապես, լրատվամիջոցը գրում է.
«ՀՀ երկրորդ նախագահը գնահատական է տվել ԱՄՆ-ում անցկացված ժողովրդավարության գագաթնաժովողին:
Հայաստանի իշխանությունները վտանգում են հարաբերությունները դաշնակցի հետ՝ ԱՄՆ-ում անհասկանալի համաժողովին մասնակցելու համար։
Քոչարյանի խոսքով, այսօր իշխանությունները վարում են բացարձակապես անհասկանալի քաղաքականություն՝ մասնակցելով կասկածելի ֆորումների, կոնֆերանսների և այլն։
ԱՄՆ-ի կազմակերպած գագաթնաժողովն ակնհայտորեն ուղղված էր Մոսկվայիև Պեկինի դեմ, պարզաբանել է նախկին նախագահը»:
